Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,
Շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Բոլոր ժամանակներում նա եղել է ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը, միշտ հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի:

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում կրթության ոլորտի բոլոր կանանց` դաստիարակներին ու մանկավարժներին, դասախոսներին ու գիտնականներին, ովքեր առանձնակի սիրով ու նվիրումով են կատարում իրենց վստահված կարևոր ու պատասխանատու գործը:Աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի առաջընթացն ու վաղվա օրը:
Շնորհավորում եմ մեր բոլոր ուսանողուհիներին, ովքեր իրենց գեղեցկությամբ և կայտառությամբ յուրատեսակ հմայք են տալիս գարնանային այս պայծառ տոնին:
Սիրելի կանայք, ցանկանում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և երջանկություն: Ժպիտն ու կանացի հմայքը թող ուղեկցեն Ձեզ ողջ կյանքում:
Մաղթում եմ գարնանային բարձր տրամադրություն և անսահման սեր:

Լավագույն ցանկություններով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ