«Այս համատեքստում մենք կարևորում ենք Եվրամիության աջակցությունը հատկապես ուսանողների շարժունությանը միտված ծրագրերում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել կրթական ոլորտի համատեղ ծրագրերը դարձնել շարունակական, և հետամուտ լինել նոր նախագծերի իրականացմանը: Մասնավորապես Արմեն Աշոտյանն առաջարկել է բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացնել նոր համատեղ ծրագիր` ագրարային կրթության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը ստանձնելու և 2015 թվականին Երևանում կազմակերպվելիք նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Հայաստան- Եվրամիության կրթական համագործակցության ծրագրին առնչվող մի շարք հարցերի: