ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հարգելի բարեկամ,

Ողջունում եմ Ձեզ (blogspot) տիրույթում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության   նախարարության  բլոգ այցելելու  համար: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել  բլոգ այցելուներին` ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Մենք փորձել ենք ձևավորել համագործակցության այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել համակարգի վերաբերյալ Ձեր տեղեկատվական պահանջմունքները, այլև առաջարկություններով և հարցադրումներով ակտիվ մասնակցություն ունենալ մշակվող քաղաքականությանն ու       իրականացվող գործընթացներին:
Բլոգը հնարավորություն է ընձեռում  առաջին աղբյուրից օգտակար և հավաստի տեղեկություն ստանալ նոր փուլ թևակոխած կրթական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Հարգելի այցելու, բլոգի միջոցով Դուք կարող եք անմիջական հաղորդակցություն ապահովել Ձեր և ոլորտի պատասխանատուների միջև: Հավաստիացնում եմ, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և առաջարկություն կարժանանա մեր ուշադրությանը:
Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`

ՀՀ կրթության և գիտության նախարար
 

Իմ գրադարանը