10/17/2014

Մեկնարկել է «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարության, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ), Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ անցկացվող գիտաժողովին

ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Բանախոսները գիտաժողովը փորձի փոխանակման հիանալի առիթ են համարել, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի շախմատի հետագա զարգացումը, կնպաստի դրա դերի և կարևորության բարձրացմանը կրթական համակարգում:

Իմ գրադարանը