Փետրվարի 22-ից 24-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լիտվայի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկումներ բարձրագույն կրթության ոլորտում հավատարմագրման, օպտիմալացման, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների, նոր մասնագիտությունների ներդրման, ֆինանսավորման և այլ հարցերի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
