«Էլեկտրական սարքավորումների այս կենտրոնը Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջինն է, բայց հուսով ենք, որ վերջինը չի լինի: Այսպիսի կենտրոնների պահանջարկը մեծ է, քանի որ դրանք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ուսուցման կազմակերպմանը: Կենտրոնը զինված է գերժամանակակից տեխնիկայով, և եթե երիտասարդը սովորում է աշխատել այդ գործիքներով, նա անպայման իր տեղը կգտնի աշխատաշուկայում, ինչը շատ կարևոր է»,- նշել է նախարարն ու հավելել, որ նախատեսվում է կազմակերպել դասավանդող վարպետների վերապատրաստում: Նախարարը մասնավոր ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է շարունակել համագործակցությունը` ցանցը ընդլայնել և նման կենտրոններ ստեղծել նաև այլ ուսումնարաններում: Գերմանական <Bosch> ընկերության ներկայացուցիչ Ն. Պրուիձեն գոհունակությամբ է խոսել ծրագրի մասին և նշել, որ սա տարածաշրջանում առաջին նման կենտրոնն է:
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել սարքավորումների հնարավորություններին և նույնիսկ դրանցից մի քանիսը փորձարկել անձամբ: