ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30 N 978-Ն և N 959-Ն որոշումներով համապատասխանաբար հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը և Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները:Ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումը:
Համաձայն հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների` անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, պետական հավատարմագրումը կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը: