«Կրթությունը» լինելով մասնագիտացված լրատվամիջոց` հասարակական արձագանքի միջոցով փորձում է ապահովել նախարարության գործունեության հանրային ընկալման բարձր աստիճանը»,- շնորհավորանքի խոսքում մասնավորապես նշել է նախարարը և հավելել, որ թերթի խմագրակազմի կողմից մշակվել է զարգացման նոր ծրագիր, որը բացի կրթության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրությունը բավարարելուց, նաև կառաջադրի խնդիրներ, որոնք հիմնված կլինեն հանրային կարծիքի ուսումնասիրության վրա: Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ընթերցողն ականատես կլինի որակական նոր մակարդակ ունեցող շաբաթաթերթի, որը կդառնա մասնագիտական կարծիքիները կիսելու լավագույն հարթակներից մեկը:
Հոբելյանական համարի լույսընծայման կապակցությամբ «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Միջոցառման ընթացքում խմբագրության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:
Հանդիսությանը մասնակցել են կրթության ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ և ուսանողներ: Հոբելյանի առիթով շնորհավորանքի խոսք են ասել Հայաստանի գրողների միության նախագահ Լ. Անանյանը, Ժուռնալիստների միության նախագահ Ա. Գևորգյանը, հայտնի գրող Զորի Բալայանը և հանդիսավոր միջոցառման բազմաթիվ այլ մասնակիցներ: