Հունաստանի Հանրապետության պետական կրթաթոշակային հիմնադրամը (IKY) կազմակերպում է հունարեն լեզվի և մշակույթի դասընթաց և սեմինարներ, որոնք անց են կացվելու 2012 թվականի հունվարի 9-ից հունիսի 8-ը Հունաստանի համալսարաններից մեկում:Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 40 տարեկան, հունարեն լեզվին տիրապետող կամ հունարեն դասավանդող ՀՀ քաղաքացիները:Հունաստանի պետական կրթաթոշակային հիմնադրամը հոգում է ուսման, կեցության, սննդի և, անհրաժեշտության դեպքում, բուժօգնության ծախսերը, ինչպես նաև տրամադրում է 200 եվրո նախնական ծախսերի համար և 150 եվրո ամսական կրթաթոշակ:
Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը և հայտաձևին կարող եք ծանոթանալ www.iky.gr կայքից և կից ներկայացված նյութերից: