10/05/2011

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Սերնդեսերունդ ակնածանքով և խոնարհումով է արտասանվել ուսուցիչ բառը, դարեր շարունակ Դուք եղել եք այդ վեհ անվան պահպանողը և այդ անվան կրողն եք այսօր: Ուսուցչին է վստահված կարևորագույն մի գործ, որը նա միշտ առանձնակի սիրով ու նվիրումով է կատարել:
Մեր կրթական համակարգն այսօր լուրջ բարեփոխումների փուլում է և այդ ամենում Ձեզ մեծ ու պատասխանատու դեր է վերապահված:


Գալիք սերունդների կրթության և դաստիարակման գործի լավագույն արդյունքներով է պայմանավորված նաև մեր նորանկախ երկրի ապագան և վաղվա օրը:
Առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքի խոսքն եմ հղում Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր ստանձնել են անչափ կարևոր առաքելություն:
Այս գեղեցիկ տոնն առիթ է բոլորիս համար կրկին գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու բոլոր ուսուցիչներին և ասելու.
Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ:

Իմ գրադարանը