Շնորհավորում եմ բոլոր հայ մանկավարժներին, անկախ նրանից, թե նրանք հայ մանկավարժի առաքելությունը որտեղ են իրականացնում՝ Հայասատանում, Արցախում, Ջավախքում, թե Սփյուռքում: Համոզված եմ՝ հայ մանկավարժի կերպարն ընդհանրական է: Կերպար, որը տարբեր է արտաքնապես, բայց նույնն է բարությամբ և իմաստնությամբ շաղաղված մտածողությամբ: Մաղթում եմ ձեզ երկարամյա արգասաբեր գործունեություն: Թո՛ղ ձեր ընտանիքներում երջանկություն, սեր ու առողջություն լինի, որպեսզի դուք կարողանաք սեր սերմանել նաև այլ ընտանիքներում ապրող երեխաների մեջ»։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, շեշտելով, որ դրանք երբեք չեն ավարտվելու: Նպատակն, ըստ նախարար Ա. Աշոտյանի, համակարգի կատարելագործումն է: Առջևում ուսուցիչների ատեստավորման գործընթացն է: Ուսուցիչների 20 տոկոսն այս տարի պարտադիր կերպով պետք է անցնի վերապատրաստում, հետո նաև ատեստավորում: Մոտ 8200 ուսուցիչների համար մրցութային կարգով ընտրված 16 կազմակերպությունների կողմից կկազամերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի բոլոր ուսուցիչներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը շեշտել է . « Մենք պետք է մատնանշենք ու գովաբանենք լավ ուսուցիչներին ու տնօրեններին, ոչ միայն տոնական օրերին, այլև միշտ :Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտին ուսուցանեք այնպես, ինչպես կուզեիք, որ կրթեին ու դաստիարակեին ձեր երեխաներին։ Համոզված եմ, ձեր ձեռքերում մենք ունեք լավ սերունդ և փայլուն ապագա»:
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարը պարգևատրել է 2011 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթողներին: Պատվոգրեր և պարգևներ են հանձնվել նաև վերոնշյալ մրցույթին մասնակից մի խումբ ուսուցիչների և դաստիարակների՝ ՀՀ Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական միությունների ճյուղային հանրապետական միության կողմից: