ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներն անցկացվեցին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցում էին 30 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը»:Հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում նախատեսվող տոնական միջոցառման ընթացքում: «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» կտրվեն ավտոմեքենաներ:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `
•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»:
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»: