Գերմանացի պատանինենրին Հայաստան էր հրավիրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել էր նաև Հալլեի Յ. Խ. Ռոյեի անվան դպրոց, որը համագործակցում է Հայաստանի Սարդարապատ համայնքի դպրոցի հետ: Մի քանի օր առաջ Հայաստան ժամանած գերմանացի պատանիները նախարարին պատմել են իրենց տպավորությունները, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում ապրում են բարեկիրթ ու հյուընկալ մարդիկ և իրենք այստեղ լավ են զգում, և անպայման կրկին կգան: Հույս հայտնելով, որ հայ և գերմանացի պատանիների բարեկամությունը շարունակական կլինի, նախարար Ա. Աշոտյանը նշել է. «Պետությունների ապագան երեխաների ձեռքերում է: Հավատացեք, սիրելի երեխաներ, Հայաստանի և Գերմանիայի, և ընդհանրապես ցանկացած այլ երկրների միջև բաերկամական կապերի ամրապնդումը կախված է ոչ թե նախարարներից, այլ ձեզանից»: Նախարարը հավաստիացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է ստեղծել հնարվորություններ, որպեսզի Հայաստանում գերմաներենի ուսուցման ծավալներն ընդլայնվեն:
9/16/2011
Պետությունների ապագան երեխաների ձեռքերում է