10/03/2014

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: 

Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի դերը, և նրա հանդեպ այժմ տածած ակնածանքն ու ջերմ վերաբերմունքը ձևավորվել է դարերով:
Սիրելի´ մանկավարժներ, ձեր ուսերին կրում եք անչափ պատասխանատու և բարդ առաքելություն, այն է՝ կրթել ու դաստիարակել մեր երկրի ապագա քաղաքացուն:

Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք մեծահոգաբար` յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ, համակում եք նրան ծնողական ջերմությամբ, ստեղծում ընտանեկան միջավայր:Շնորհավորելով հանրապետության և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, առողջություն, անձնական երջանկություն ու բարօրություն:
Ձեր աշխատանքում շարունակեք լինել  վստահ, բարեխիղճ ու պատասխանատու:

Իմ գրադարանը