4/07/2014

ՀՀ ԿԳՆ-ն աջակցում է քեսաբահայերին

ՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի` քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված  հատուկ հաշվեհամարին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ  դրամ:
Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ոլորտի մյուս կազմակերպություններին` իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը:

Իմ գրադարանը