2/19/2014

Աշակերտները գիրք նվիրեցին ԿԳՆ պաշտոնյաներին

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության  նախարարություն էին այցելել Երևանի հանրակրթական հաստատությունների մի խումբ դպրոցականներ: Աշակերտները նախարարության պաշտոնյաներին են նվիրել գրքեր, իսկ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի համար նախատեսված գիրքը դպրոցականները փոխանցել են աշխատակազմին: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն  ու  ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը նույնպես իրենց հերթին դպրոցականներին գրքեր են նվիրել: Մ. Մկրտչյանը  դպրոցականներին նվիրել է իր հեղինակած գիրքը  և մաղթել, որ նրանք  շատ ժամանակ հատկացնեն ընթերցանությանն ու գրքին: 

«Այն ժամանակ, երբ ես էի դպրոցական, գիրքը շատ կարևոր նշանակություն ուներ, գիրք կարդացող մարդը հարգանքի էր արժանի: Հիմա չնայած ժամանակները փոխվել են, բայց ես վստահ եմ, որ գիրքը միշտ  ունի իր արժեքը: Ես վստահ եմ, որ դուք գիրքը սիրում և գնահատում եք»,- դիմելով դպրոցականներին՝ ասել է Մ. Մկրտչյանը:
Գիրք նվիրելու նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությանն է եղել: Աշակերտները գրքեր են նվիրել  նաև պետական այլ գերատեսչություններում և Երևանի քաղաքապետարանում:

Իմ գրադարանը