Ընդգծելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման կարևորությունը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն նշել է. «Այս առարկայի շնորհիվ մեր երեխաները ճանաչում են հավատքի սկզբունքները, հաղորդ դառնում ազգային եկեղեցական տոներին»:Վեհափառը բարձր է գնահատել ՀՀ ԿԳՆ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությունը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայասատանյանց Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դեր մեր ազգային ինքնության պահպանման և հոգևոր արժեքների զարգացման գործում: ««Հայոց եկեղեցու պատմություն»առարկայի մուտքը դպրոց թույլ է տալիս ոչ միայն փոխանցել գիտելիք, այլև ուժեղացնել մեկ այլ կարևոր բաղադրիչ` դաստիարակությունը: Դպրոցը նաև դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության պահպանման, վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է>,- նշել է նախարարը և հավելել, որ եկեղեցու հետ համագործակցությունը բարոյական արժեքների ներմուծմանն ուղղված քայլ է: Անդրադառնալով խնդիրներին` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրապետության բազմաթիվ դպրոցներում այդ առարկան դեռ դասավանդում են տարբեր առարկաների մասնագետներ` ոչ պատշաճ որակով: «Այս տարվանից «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները հանրակրթական դպրոցներում աշխատելու իրավունք են ստանալու միայն Մայր Աթոռի թույլտվության դեպքում: Առարկան դասավանդողներն էլ վերապատրաստում կանցնեն Մայր Աթոռում>,-ասել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ նախատեսվում է նաև վերահրատարակել դասագրքերը:
ՀՀ ԿԳ նախարարն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել են նաև լրագրողների հարցերին:
ՀՀ ԿԳ նախարարն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել են նաև լրագրողների հարցերին: