1/26/2012

ՀՀ կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետի խնդրանքով ՀՀ կրթության և գիտության նախարարը պարզաբանել է, թե ինչ պարտավորություններ է ստանձնելու Հայաստանը` հյուրընկալելով բոլոնյան գործընթացի քարտուղարությունը. «Երեք տարի ժամկետով Երևանը դառնալու է իններորդ քաղաքը, որտեղ հյուրընկալվելու է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը։ Մեզ է վստահվել բոլոնյան գործընթացի կազմակերպման ողջ պատասխանատվությունը գալիք երեք տարիների ընթացքում։

Այս տարվա հունիսից ձևավորվելու է քարտուղարության մեր ազգային թիմը, որը մինչև 2015 թվականի հունիսը կիրականացնի իր պարտավորությունները։ Հայաստանն այս առումով ԱՊՀ-ում առաջին և Արևելյան Եվրոպայում երկրորդ երկիրն է, որը հյուրընկալում է բոլոնյան գործընթացի քարտուղարությունը։ Աշխատանքների կազմակերպման համար պետբյուջեով նախատեսվել են գումարներ, միջոցներ ենք ստանալու նաև գրանտային տեսքով։ Խնդրո առարկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև գործարարները», - ասել է նախարարը:

Իմ գրադարանը