ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում դիմել է օգտատերերին. «Հարգելի գործընկերներ, դպրոցներում դասերը վերսկսվել են: 2011 -ի վերջին եղան լուրեր, որ որոշ հաստատություններում, խախտելով գործող օրենքը, ակտիվացել են աղանդավորները: Խնդրում եմ ձեզ անմիջապես ինձ ահազանգել ուսումնական հաստատություններում աղանդավորների հնարավոր ապօրինի գործողությունների մասին»:
