1/16/2012

ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ։ Այս գումարները տրվում են որպես նյութական օժանդակություն ուսանողներին:

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
միակողմանի ծնողազուրկ ուսանող,
երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):
2011թ. ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրսում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող 600 ուսանողների Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանձնել է կրթաթոշակների հավաստագրեր։


Իմ գրադարանը