12/28/2011

Աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2011թ. հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի 30 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը ներկայացրել է ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումները, թերություններն ու բացթողումները, որոնք վերաբերել են ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը, ավարտական վկայականների տրամադրամանը, նպատակային գործուղումներին և այլ հարցերի:
ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մ. Մկրտչյանը կարևորել է կրթության տեսչության աշխատաքի արդյունավետության բարձրացումը և նշել, որ ստուգումները պետք է լինեն նպատակային և նպաստեն ոլորտի խնդիրների բացահայտմանն ու լուծմանը:
Հանձնարավել է խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով ձեռնարկել օրենքով նախատեսված քայլեր՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա առաջարկել ՀՀ Արմավիրի մարզպետին ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Իմ գրադարանը