ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջեբրաիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին տարիների հայ-լիբանանյան համագործակցության արդյունքները կրթության ոլորտում: Բարձր գնահատելով պատմականորեն ձևավորված երկկողմ հարաբերությունները՝ նախարար Աշոտյանը նշել է.
Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին տարիների հայ-լիբանանյան համագործակցության արդյունքները կրթության ոլորտում: Բարձր գնահատելով պատմականորեն ձևավորված երկկողմ հարաբերությունները՝ նախարար Աշոտյանը նշել է.
«Մեր պետությունների, և՛ Հայաստանի և՛ Լիբանանի հիմնական հարստությունը սեփական ժողովուրդներն են՝ իրենց մշակույթով: Իսկ մշակութային և հոգևոր ճանաչողությունը սկսվում և իրականություն է դառնում կրթական ծրագրերի միջոցով»:Կողմերը, կարևորելով կրթական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համապատասխան լուծումներ են ստացել Հայաստանում լիբանանցիների մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու և կրթության որակի ապահովման հետ կապված հարցերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար, և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Լիբանանի նոր կառավարության հետ:
Հադիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում արաբական միջազգային համալսարանական համալիր հիմնելու և դպրոցներից մեկում արաբերենի խորացված ուսուցում կազմակերպելու հնարավորությունները, ինչպես նաև կրթաթոշակային և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր: