8/27/2011

ԿԳՆ. Կրկնությունը գիտության մայրն է


Անհանգստությամբ ծանոթացանք  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ հայտարարությանը և դարձյալ ցավով արձանգրեցինք, որ արդարացան մեր վատագույն սպասումները. ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ  ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել: Երբ ասում ենք ՄԻՊ գրասենյակ, նկատի չունենք ո’չ մաթեմատիկա, ո’չ երկրաչափություն և ո’չ էլ  հանրահաշիվ առարկաները, որոնք  դպրոցում դասավանդվում են հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան, տարբեր հեղինակների կողմից հեղինակած տարբեր դասագրքերով, տարբեր մրցույթների արդյունքներում: 
Տեսականորեն նկատի ունենք կայացած, բանիմաց և արհեստավարժ մարմին, որի աշխատանքներից է նաև կախված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփական երկրում պաշտպանված լինելու զգացումը:
Զերծ մնալով ընդդիմախոսների կողմից առաջարկվող ՀՀ  կրթության և գիտության նախարարությանն ոչ հարիր  բանավեճի մակարդակից, կրկին հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր առաջին հայտարարության մեջ արծարծված մտահոգություններին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զերծ կմնա նաև ՄԻՊ ինսիտուտը վարկաբեկելու որևէ դրսևորումից, որովհետև այն իր կայացման ու զարգացման համար աջակցության և փայփայման կարիք ունի:
Կրկին հավաստում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական  ծառայություններ տրամադրելու վերաբերյալ:
Օգտվելով առիթից` տեղեկացնում ենք, որ այսօր Տավուշի մարզում տեղի է ունեցել օգոստոսյան հերթական խորհրդակցությունը հանրակրթական դպրոցների  տնօրենների մասնակցությամբ:

Իմ գրադարանը