2001 թվականից, համագործակցելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ, Մարդու իրավունքների հայկական դպրոցի (ՄԻՀԴ) կողմից իրականցվում է «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում: Այս տարվա դասընթացներին մասնակցել են 27 դպրոցների 55 ուսուցիչներ՝ հանրապետության 9 մարզերից և Երևանից:Ուսումնական գործընթացը բաղկացած է մեկամսյա առկա և 11 ամսյա հեռակա դասընթացից:
Ծրագրի շրջանակում, դպրոցներին աջակցելու նպատակով, կազմակերպվել են նաև այցելություններ այն դպրոցներ, որտեղ աշխատում են վերապատրաստվող ուսուցիչները : Ուսման ընթացքում սովորողների համար դասախոսություններ են կարդացել ՄԱԿ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և այլ իրավապաշտպաn հասարակական կազմակերպություների փորձագետներ: Դասընթացների ավարտին մասանակիցները հանձել են քննություններ և ստացել վկայականներ :