7/22/2011

Արա Ավետիսյանը նշանակվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականի  հուլիսի  22-ի թիվ  703-Ա որոշմամբ՝ Արա  Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Ոստանիկ Մարուխյանի լիազորությունները «Հայաստանի  պետական   ճարտարագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային  կազմակերպության ռեկտորի պաշտոնակատարի  պաշտոնում` համաձայն իր դիմումի:

Նախարարի մեկ այլ հրամանով «Հայաստանի  պետական   ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային  կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արա Ավետիսյանը` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Իմ գրադարանը