11/23/2011

ՀՀ ԿԳ նախարարը կմեկնի Լիբանան

Լիբանանի Հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի հրավերով նոյեմբերի 24-ից 27-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիբանանի Հանրապետություն: Այցի նպատակը կրթության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու կրթական համակարգերում բարեփոխումների իրականացմանն առնչվող ծրագրերում փորձի փոխանակումն է:

Իմ գրադարանը