11/17/2011

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական ուղերձն ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Գիտելիքի վրա հիմնված հասարակության և տնտեսության ժամանակաշրջանում առավել կարևորվում է ուսանողության դերը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում:

Յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքի լիարժեք իրականացումը, մասնագիտական կրթության բնագավառում իրականացվող ծավալուն բարեփոխումները և մրցունակ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում, գիտելիքների ձեռքբերման հարցում իր իսկ անձի նկատմամբ ցուցաբերել առավել պահանջկոտություն: Իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու դրա ձեռքբերման գործընթացում ձեր քաղաքացիական գիտակցությունն է:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր հայազգի ուսանողներին, ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և բոլոր նպատակների իրականացում:

Իմ գրադարանը