ՀՀ վարչապետի գավաթի արդեն ավանդույթ դարձած ֆուտբոլի մրցաշարում ՀՀ կրթության և գիտության նախարարության հավաքականը դուրս է եկել եզրափակիչ փուլ: ԿԳՆ հավաքականը 7 խաղում տարել է 7 հաղթանակ: Այս տարի մրցաշարին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինների 14 հավաքականներ:Եզրափակիչ փուլում ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմն իր ուժերը կչափի ՀՀ գլխավոր դատախազության հավաքականի հետ: Եզրափակիչ խաղը տեղի կունենա Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հոկտեմբերի 24-ին, ժամը 1500-ին: