Տնօրենների հավաստագրման քննություններ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2011 թվականի հոկտեմբերի 21-ից Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/: Քննությունների մեկնարկը ժամը 9.00-ին: