9/05/2011

Ուսանողական մրցույթ` «Բիզնես գրավչության իմ բանաձևը»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Finance.am ֆինանսատնտեսական պորտալը հայտարարում են «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով ուսանողական ամենամյա մրցույթ-ծրագիրը, որին կարող են մասնակցել բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողները: Ապագա տնտեսագետները մրցույթին մասնակցելու համար Finance.am կայքի համապատասխան հատվածում պետք է ներբեռնեն բիզնես գրավչության իրենց բանաձևը:


Հաղթողներին կորոշի ժյուրին, որի կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության, ֆինանսների, էկոնոմիկայի, նախարարությունների, Կենտրոնական բանկի և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները կստանան հավաստագրեր և դրամական մրցանակներ` համապատասխանաբար 150.000, 100.000, 50.000 դրամ: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Իմ գրադարանը