9/22/2011

Պարգևատրվել են սփյուռքահայ գործիչները

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ սփյուռքի մի շարք գործիչներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», պատվոգրերով և շնորհակալագրերով:
Կրթության ոլորտում ներդրված ավանդի և անձնվեր գործունեության համար «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են.

• Վրաստանի Նինոծմինդա շրջանի Փ. Սամսար գյուղի հանրային դպրոցի տնօրեն Վանիկ Ավագյանը,
• Վրաստանի Մառնեուլ շրջանի Կարմիր գյուղի հանրային դպրոցի տնօրեն Վարդան Սայադյանը,
• Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, փորձագետ, հասարակական գործիչ Եվգենի Զելենևը,
• Կանադայում Մոնրեալի Մակգիլ համալսարանի պրոֆեսոր, դասագրքերի հեղինակ Դորա Սաքայանը,
• Ամերիկահայ բարերար, «Ժիրայր Նիշանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ժիրայր Նիշանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ» է շնորհվել նաև Մխիթարյան միաբանության վարդապետ, Բեյրութում և Լոս Անջելեսում Մխիթարյան վարժարանի նախկին տնօրեն Ավգուստինոս Սեքուլյանին` 90-ամյակի կապակցությամբ`աղբյուրագիտության, ձեռագրագիտության, մատենագիտության ու մանկավարժության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:

Իմ գրադարանը