8/27/2011

ԿԳՆ. դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որևէ դեպք չի եղել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն օգոստոսի 29-ին կհրապարակի իրավական այն բոլոր հիմքերը, որոնք կապացուցեն, որ դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որևէ դեպք չի եղել, ինչպես նաև կներկայացվեն այդ գործընթացի առավել բարելավմանը միտված նախարարության կողմից նախատեսվող քայլերը:
Հավելենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հավատարիմ է թափանցիկ, հաշվետվողական և ոլորտում իրականացվող գործընթացների վերաբերյալ հանրությանը լիարժեք ու ամբողջական իրազեկում ապահովելու իր որդեգրած գործելաոճին:

Իմ գրադարանը