Եվ այն փաստը, որ բազմաթիվ միջազգային ծրագրեր առկա են նաև հայկական բուհերի տաղավարներում, վկայում է այն մասին, որ մեր ծրագրերը միանգամայն տեղավորվում են միջազգային զարգացումներում: Այո, մեր կրթական համակարգը հետաքրքիր է, մրցունակ մեր գործընկերների համար, մնում է, որ այն ավելի շատ ծառայի մեր տնտեսությանը և հասարակությանը: Պատահական չէ, որ այս ցուցահանդեսը կոչվում է «Կրթություն և կարիերա»: Պետք է ամեն ինչ անել, որ երիտասարդները հասկանան` առանց կրթության չկա կարիերա: Այս բանաձևով կառուցենք հասարակություն, որտեղ գիտելիքը ոչ միայն տնտեսական արժեք է, այլև մարդու ինքնադրսևորման համար անգնահատելի գործիք: Այստեղ շատ կարևոր է նաև մասնավոր սեկտորի ներգրավումը. գործատուն պետք է համագործակցի մեր հետ, հանդես գա առաջարկությամբ` ինչպիսի հմտություններով մասնագետներ են իրեն պետք, միասին աշխատենք, շտկենք և ծրագրերը դարձնենք առավել արդիական: Այն ոլորտներում, որտեղ այդ կապը կա, արձանագրվել է բեկումնային առաջընթաց»,-նշել է նախարարը` որպես օրինակ բերելով Տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, բանկային և ֆինանսական ծառայությունների ոլորտը:
Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտասահմանում գործող 73 կրթօջախներ` բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ: